Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են՝ մայիսի 26-ին՝ ժամը 11:00-14։00-ն ընկած ժամանակահատվածում, Վանաձոր-Բագրատաշեն Մ6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ին՝ Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում, Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։
Նշված ժամանակահատվածում ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար: