Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երկրորդ հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ Մոսկվայում, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Լուրերին» հաստատել են տեղեկությունը՝ ընդգծելով, որ երկրորդ նիստի օրը դեռևս որոշված չէ, բայց որոշված է, որ այն կլինի Մոսկվայում։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։