ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը պարզեցնելու մասին, գրում է РИА Новости-ն։
«Ուկրաինայի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կամ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում են ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Ուկրաինայի Զապորոժիեի մարզում կամ Ուկրաինայի Խերսոնի մարզում, իրավունք ունեն դիմելու Ռուսաստանին՝ պարզեցված ձևով քաղաքացիություն ստանալու համար»,- ասվում է հրամանագրի տեքստում:
Ըստ ԶԼՄ-ների՝ այսօր Խերսոնի, Զապորոժիեի, ինչպես նաև Նիկոլաևի շրջանի մի մասի բնակիչների մոտ 70%-ը ցանկանում է ռուսական անձնագիր ստանալ։