Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չորեքշաբթի հայտարարել է երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունների պատճառով, հայտնում է Bloomberg-ը։
Օրբանի խոսքով՝ արտակարգ դրությունը կառավարությանը «մանևրելու տեղ և հնարավորություն կտա անմիջապես արձագանքելու» Ուկրաինայի իրադարձությունների հետևանքներին։
Վարչապետը հավելել է, որ կառավարությունը չորեքշաբթի կհայտարարի արտակարգ դրության շրջանակներում առաջին միջոցառումները։
Bloomberg-ը հիշեցնում է, որ Հունգարիայի խորհրդարանը երեքշաբթի ավելի վաղ հավանություն է տվել ստեղծված իրավիճակին արձագանքելու համար արտակարգ դրության սահմանմանը։