Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման հարցերով հանձնաժողովների նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ Մոսկվայում, լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Այդ մասին տեղեկացնում է РИА Новости-ն։
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները երեքշաբթի արդեն հանդիպել են երկու երկրների սահմանին՝ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի ձևաչափով։