Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց գրավը չի փոխվի:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հրապարակել է որոշումը՝ մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունը:
Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր, որպեսզի Քոչարյանի նկատմամբ կիրառված 4 միլիոն դոլար գրավը փոխվի կամ վերացվի։ Խափանման միջոցի միջնորդության քննության մի մասն այսօր անցել է դռնփակ ռեժիմով։
Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք, մեղադրվում է 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան