Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերյան իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Ջերմորեն ողջունում ենք հայ-ադրբեջանական սահմանին այսօր տեղի ունեցած սահմանային հանձնաժողովների առաջին նիստը՝ միջպետական սահմանի սահմանազատման և կայուն իրավիճակի լավագույնս ապահովման վերաբերյալ քննարկումներն առաջ մղելու նպատակով։
Շոշափելի առաջընթաց` Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո»,- գրել է նա: