Կոտայքի մարզպետարանից տեղեկացնում են, որ Առինջ համայնքի միջնակարգ դպրոցում ևս բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:
Լաբորատորիայի բացման արարողությանը ներկա են եղել Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը և մարզպետի խորհրդական Մհեր Գևորգյանը:
«Արմաթ» լաբորատորիաների հիմնումը նպատակ ունի ինժեներական կրթությունը հասանելի դարձնել դպրոցական վաղ տարիքից:
«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում մարզի արդեն 25 դպրոցներ միացել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցին: