Ուկրաինան Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ կնստի այն ժամանակ, երբ կվերադարձնի տարածքները, որոնք կորցրել է փետրվարի 24-ից հետո, երբ սկսվեց ռուսական հատուկ գործողությունը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
«Անշուշտ, մենք պետք է վերադարձնենք մեր բոլոր տարածքները։ Բայց դրա համար, ամենայն հավանականությամբ, զոհողություններ կպահանջվեն։ Նախևառաջ, մենք նախատեսում ենք վերադարձնել մինչև փետրվարի 24-ը ունեցած տարածքները։ Իսկ հետո մենք կնստենք բանակցությունների սեղանի շուրջ»,- նշել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ աշխարհը միասնականություն է ցուցաբերում ստեղծված իրավիճակում: