ՌԴ զինվորականների վերահսկողության տակ անցած Խերսոնի շրջանն առանձին անկախ հանրապետություն լինելու ծրագրեր չունի, նպատակը ՌԴ սուբյեկտ դառնալն է՝ հայտարարել է շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալը։
Կիրիլ Ստրեմուսովի խոսքով՝ ապագա կարգավիճակի հարցը որոշելու համար հանրաքվե դեռևս չի անցկացվի։
«Ռուսաստանի կազմում ընդգրկվելու մեր ծրագրի համաձայն՝ մինչև տարեվերջ պետք է լիովին համապատասխանենք Դաշնության օրենսդրության չափանիշներին»,- մանրամասնել է պաշտոնյան։
Տեղի իշխանությունները հայտնել են նաև, որ շրջանում երկարժույթի համակարգ է սահմանվում՝ գրիվնային զուգահեռ շրջանառության մեջ կդրվի նաև ռուսական ռուբլին։