Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպելու միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և միայն այն դեպքում, եթե իրենք քննարկեն հակամարտության դադարեցման հարցը։
Նա խոստովանել է, որ նման հանդիպման կազմակերպումը ավելի ու ավելի է բարդանում: «Ինչ-որ սահման կա, որն արդեն դժվար է անցնել»,- հավելել է Զելենսկին:
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Մոսկվան չի հրաժարվում երկու երկրի ղեկավարների հանդիպումից, սակայն Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցողները պետք է համապատասխան փաստաթուղթ համաձայնեցնեն, որն այնուհետև կվերջնականացվի ամենաբարձր մակարդակով։