Թույլ չենք տա, որ տարատեսակ անհեթեթությունները խոչընդոտեն Երևան քաղաքի առողջության պահպանման առաջնային օղակի բարեփոխումները: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի Ֆեյսբուքի էջում:
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Երևանի քաղաքապետարանի բալանսում գտնվող որևէ շինություն, որտեղ բուժական գործունեություն է իրականացվում, չի օտարվել:
Տեղեկացնեմ, որ օտարման գործընթացն արվում է հրապարակային՝ ավագանու որոշմամբ»,- նշված է գրառման մեջ։