Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը վստահություն է հայտնել, որ Եվրամիությունը շուտով որոշում կկայացնի հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի վերաբերյալ, որում, ենթադրաբար, կներառվեն Ռուսաստանից նավթի մատակարարումների էմբարգո սահմանելու տարբերակներ:
Բերբոքն ընդգծել է, որ ԵՄ 27 երկրներն ընդգծում են ռուսական նավթի և գազի մատակարարումից հրաժարվելու անհրաժեշտությունը։
«Մենք ցանկանում ենք լիովին անկախանալ ռուսական էներգակիրներից։ Սակայն կառույցի անդամները տարբեր աստիճանի կախվածություն ունեն այդ մատակարարումներից։ Հետևաբար, ավելի շատ ժամանակ կպահանջվի համաձայնության հասնելու համար»,- մանրամասնել է պաշտոնյան։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, իր հերթին, հայտնել է, որ Բեռլինը նախատեսում է հրաժարվել ռուսական ածխի ներկրումից մինչև աշուն․ դա հնարավոր կլինի այլ մատակարարների, այդ թվում՝ Հարավային Աֆրիկայի շնորհիվ։