«Երևանում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցների շրջանակներում, ըստ օդից կախված լուրերի, կան անձինք, որոնք մասնակցության համաձայնություն են տվել որոշ ֆինանսական աջակցություն ստանալու նախապայմանով: Իհարկե խոսքը չի վերաբերում բոլոր մասնակիցներին: Անձին ֆինանսապես շահագրգռելը մասնակցել քաղաքական միջոցառումներին քրեորեն պատժելի՞ է, թե՞ ոչ»,- ԱԺ նիստի ընթացքում հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանին:
Փոխնախարարն էլ նշեց, որ հավաքների ազատությանն առնչվող հանցակազմը գործող Քրեական օրենսգրքի շրջանակներում կա:
«Յուրաքանչյուր դեպքում գործը պետք է դառնա առանձին քննարկման առարկա, և վարույթն իրականացնող մարմինը պետք է գնահատի՝ կա՞ արդյոք տվյալ հանցակազմը կամ այլ հանցակազմեր անձի արարքում, թե՞ ոչ»,- ասաց Սարգսյանը: