Անկարան չի մասնակցել Ուկրաինայում իրադրության կարգավորման «շոուին», փոխարենը Կիևին լուրջ և օգտակար աջակցություն է ցուցաբերել: Նման պնդմամբ է հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ТАСС-ը:
«Շոուի փոխարեն, որը չի նպաստել Ուկրաինայում ճգնաժամի կարգավորմանը, մենք ամենաանկեղծ ջանքերն ենք գործադրել հրադադարի և խաղաղության հաստատման համար։ Մենք Ուկրաինային լուրջ, կոնկրետ և օգտակար աջակցություն ենք ցուցաբերել։ Մենք համարձակորեն Ռուսաստանին ցույց ենք տվել մեր դիրքորոշումը»,- նշել է Թուրքիայի ղեկավարը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է զարգացնել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: