Ռուսաստանը համակողմանի աջակցություն կցուցաբերի ՀԱՊԿ-ի դաշնակիցներին՝ կազմակերպության միասնության խարխլման ուղղությամբ Արևմուտքի նպատակաուղղված աշխատանքի պայմաններում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Արևմուտքի երկրները նպատակաուղղված աշխատանք են կատարում ՀԱՊԿ պետությունների միջև դաշնակցային հարաբերությունները խարխլելու ուղղությամբ։ Գիտենք, թե ինչ ճնշում է գործադրվում մեր դաշնակիցների վրա՝ չքողարկված սպառնալիքներ, շանտաժ, ինտրիգներ: Այս ամենը մեզնից ավելի մեծ համախմբվածություն, գործողությունների ավելի ակտիվ և հստակ համակարգում է պահանջում»,- ասել է Շոյգուն:
ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով՝ Մոսկվան կշարունակի անհրաժեշտ օգնություն ցուցաբերել իր դաշնակիցներին առաջացող սպառնալիքների չեզոքացման և ինքնիշխանության պահպանման գործում: