Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափով միջազգային հանդիպումը տեղի կունենա Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում հունիսի 14-16-ը: Այդ մասին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը։
Նրա խոսքով՝ գերատեսչությունը հրավեր է ուղարկել բանակցությունների երաշխավոր երկրներին և դիտորդներին, նրանցից ակնկալում է մասնակցության հաստատում:
Դա կլինի բանակցությունների 18-րդ փուլը: Սիրիայի շուրջ Աստանայի ձևաչափով 17-րդ միջազգային հանդիպումը տեղի է ունեցել 2021 թ. դեկտեմբերի 21-22-ը՝ Ղազախստանի մայրաքաղաքում: