«Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները: Շարժման անդամները Ֆրանսիայի հրապարակից քայլերթով հասել են ՀՀ ԱԳ նախարարության մոտ. նրանք փորձում են շրջափակել շենքը:
Ակցիայի մասնակիցները փակել են նախարարության մուտքը` փորձելով աշխատակիցներին թույլ չտալ մուտք գործել շենք։ Նրանք հայտարարում են, որ իրենց ակցիայի պատճառը բրյուսելյան եռակողմ հանդիպման արդյունքներով արված հայտարարություններն են:
Ոստիկանների ուղեկցությամբ մի քանի պատգամավոր մուտք է գործել ԱԳՆ և հանդիպել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալների հետ, պահանջել են հայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
ԱԳՆ-ում ակցիայի ավարտից հետո ընդդիմադիրները շարժվել են Ֆրանսիայի հրապարակ: