Նախորդ շաբաթ Երևանում ծնվել է 417 երեխա` 236 տղա, 181 աղջիկ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:
Վերջին մեկ շաբաթում ծնված երեխաների թվի մասին տեղեկություն է հայտնել նաև Շիրակի մարզպետարանը:
Այսպես, մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում մայիսի 16-22-ը ծնվել է 48 երեխա, նրանցից 26-ը տղա է, 22-ը՝ աղջիկ։