ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Վերջին օրերին հաճախակի են դարձել ցուցարարների կողմից Մետրոպոլիտենի աշխատանքը խոչընդոտելու փորձերը:
Այդպիսի գործողությունները ոչ միայն խախտում են այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը, այլև վտանգ են ստեղծում Մետրոպոլիտենի աշխատանքի համար:
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ Մետրոպոլիտենի, ինչպես նաև հատուկ կարևորագույն հաստատությունների աշխատանքը խափանելու փորձերից:
Ոստիկանությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի նման գործողությունները կասեցնելու ուղղությամբ»: