Մայիսի 16-23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1495 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 164 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող` 97, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 133 անձ։ 32 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 9-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 8-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 3-ը՝ փոխարինված համարանիշերով, 8-ը՝ փակված համարանիշերով, 117-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 778-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի դրանից՝ Երևանի պարեկները տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել 56 անձի։
Նույն ժամանակահատվածում Շիրակի մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1961 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 114 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 40, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 238 անձ։ 8 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 6-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 3-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 119-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 668-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Շիրակի պարեկները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 15 անձի՝ հայտնաբերելով մեկ հետախուզվողի։
Մայիսի 16-ից 23-ը Լոռու մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 836 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 57 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 16, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 62 անձ։ 11 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 2-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 1-ը՝ առանց համարանիշերի, 51-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 424-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Պարեկները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 6 անձի։