Կարևորում եմ հայ-էստոնական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը և այդ հարցում բարեկամական խմբերի դերը: Այս մասին ասել է Ազգային ժողովի Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը մայիսի 23-ին ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի հետ հանդիպման ընթացքում:
Քննարկվել են երկու երկրների բարեկամական հարաբերությունների խորացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Կողմերը խոսել են տարածաշրջանում առկա խնդիրների մասին, կարևորել երկարաժամկետ խաղաղության հաստատումը: Անդրադարձ է եղել մեր երկրի ներքաղաքական իրադրությանը: Անուշ Բեղլոյանի գնահատմամբ` Հայաստանում քաղաքական իրավիճակը կայուն է:
Հյուրը հետաքրքրվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացով. երկուստեք կարևորվել է կողմերի միջև ուղիղ երկխոսության փաստը: