ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին:
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով:
2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Հանձնաժողովի կազմում են ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների մեկական փոխնախարար, կադաստրի կոմիտեի նախագահի 2 տեղակալ, միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը, ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետը, ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարը, զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետը: