Իրանի իշխանությունները վրեժխնդիր կլինեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպա (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) Հասան Սայադ Խոդայի սպանության համար։ Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ հայտնում է IRNA գործակալությունը։
«Ես հաստատում եմ, որ ուժայինները լուրջ հետաքննություն կանցկացնեն, և, անկասկած, մենք վրեժ կլուծենք հանցագործներից հերոսի համար»,- քաղաքական գործչի ելույթը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Մայիսի 22-ին անհայտ անձինք կրակել են Սայադ Խոդայի մեքենայի վրա, որը վերադառնում էր Թեհրանի արևելյան նրբանցքներից մեկում գտնվող իր տուն։ Հարձակմանը մասնակցել է մոտոցիկլետով երկու մարդ։ Հարձակվողները հինգ անգամ կրակել են ԻՀՊԿ սպայի վրա։