Մայիսի 17-29-ը հանրապետությունում կատարվել է 11 121 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 22 նոր դեպք, առողջացել է 150 քաղաքացի: Գրանցվել է մահվան 1 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 939 դեպք, որոնցից 412 221-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 388 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8624 մահվան դեպք է արձանագրվել:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1684 է: Ընդհանուր կատարվել է 3089295 թեստավորում: