Երևանում ընդհանուր առմամբ իրականացվել է կորոնավիրուսի դեմ 866 հազար 890 պատվաստում: Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում:
Առաջին դեղաչափով իրականացվել է 449 հազար 503, երկրորդ դեղաչափով՝ 395 հազար 664 պատվաստում:
Խթանիչ դեղաչափով պատվաստվել է 21 հազար 723 քաղաքացի: