ԵԱՀԿ-ն ողջունել է Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան հանդիպումը։
«Ուղիղ երկխոսությունը հարաբերությունների կարգավորման և համապարփակ խաղաղության համաձայնագրի պատրաստման նախապայմանն է:
Մենք պատրաստ ենք աջակցելու ջանքերին՝ երաշխավորելու համար Հարավային Կովկասի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագան»,- նշված է Թվիթերի՝ ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության պաշտոնական էջում: