Արցախի բարձր լեռնային Չլդրան համայնքում «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է ջրամատակարարման և դպրոցի վերակառուցման ծրագրեր: Այդ մասին ասված է հիմնադրամի Ֆեյսբուքի էջում։
«Չլդրանի միջնակարգ դպրոցի աշակերտները սիրով են հաճախում դպրոց, դասապրոցեսն ընթանում է արդեն իսկ վերակառուցված և վերանորոգված դասասենյակներում: Հիմնադրամն այժմ իրականացնում է դպրոցի հավելյալ մասնաշենքի կառուցման աշխատանքները՝ նախատեսված դասասենյակների, սանհանգույցների, բուժկետի և միջոցառումների սրահի համար»,- նշված է գրառման մեջ: