Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերի ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածում աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում կառուցվող այս ճանապարհի բացումը նախատեսվում է հունիսի 4-ին:
Այն ներառում է նաև Հրազդան գետի վրա կառուցված 252 մ երկարությամբ և 28 մ լայնությամբ՝ Երևանի 5-րդ խոշոր կամուրջը: