Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 20-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 112 դեպք:
Մասնավորապես, բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, անձնական ունեցվածքի գողության` 17, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, խարդախության՝ 10, ծանր վիրավորանքի՝ 7, ընտանեկան բռնության՝ 6, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 3, ավտոմեքենա փախցնելու, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ծեծի, սպանության սպառնալիքի և 16 տարին չլրացած անձի հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու՝ 2-ական, սպանության, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, դրամանենգության, մաքսանենգության, կաշառակերության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինքնիրավչության, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու ու անառակաբարո գործողությունների՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 11 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության և խարդախության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար. 1 մարդ զոհվել է, 38-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: