Ժնևում անցկացվող Առողջապահության համաշխարհային 75-րդ ամենամյա վեհաժողովի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Վրաստանի գործընկերոջ` Զուրաբ Ազարաշվիլիի հետ: Այս մասին ասված է նախարարի Ֆեյսբուքի էջում։
«Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք մեր երկրների առողջապահական համակարգերի առաջնահերթություններին, խոսել խնդիրներից, ներկայացրել նոր, համակարգային բարեփոխումների ծրագրերը;
Առաջարկել եմ գործընկերոջս փորձի փոխանակում իրականացնել դեղորայքային քաղաքականության ոլորտում:
Զուրաբ Ազարաշվիլիին հրավիրել եմ Հայաստան` Երևանում հոկտեմբերի 5-7-ը անցկացվող Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը»,- նշված է գրառման մեջ: