«Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «վատ եղանակային պայմանները հաշվի առնելով՝ այսօր հանրահավաք և երթ նախատեսված չէ»:
Սաղաթելյանը քաղաքացիներին վաղն առավոտյան ժամը 08-ին հրավիրել է Ֆրանսիայի հրապարակ՝ նշելով, որ միասին կարևոր անելիք ունեն:
Իսկ վաղվա երեկոյան հանրահավաքը կմեկնարկի Սասունցի Դավթի արձանի մոտից: