Պենտագոնի և Պետդեպարտամենտի պաշտոնյաները քննարկում են Կիև հատուկ նշանակության ջոկատներ ուղարկելու հնարավորությունը՝ ԱՄՆ-ի վերաբացված դեսպանատան անվտանգությունն ապահովելու համար։ The Wall Street Journal-ը նշել է, որ եթե նման որոշումը հաստատվի, զորախումբը կզբաղվի միայն առաքելության պաշտպանությամբ։
Բացի դրանից՝ քննարկվում են ԱՄՆ ծովային հետևակայինների ներկայությունը վերականգնելու ծրագրեր, որոնք սովորաբար պահպանում են ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններն ամբողջ աշխարհում։
Այս ուժերի առկայությունն Ուկրաինայում կնշանակի իրավիճակի սրացում, մինչդեռ Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը զորք չի ուղարկի Ուկրաինա՝ նշում է թերթը։ Միաժամանակ, ռազմական գերատեսչության որոշ ներկայացուցիչներ դեմ չեն Ուկրաինա վերադարձնել հատուկ ջոկատայիններին, որոնք վերապատրաստել էին ուկրաինական զինված ուժերին։ Այս պահին Կիևում ԱՄՆ դեսպանատունը հսկում է Պետդեպարտամենտին կից դիվանագիտական անվտանգության ծառայությունը։