Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Էյվինդ Վադ Պետերսոնը մերժել է Լեհաստանի առաջարկը՝ նավթի և գազի արտահանումից ստացած շահույթը կիսել Ուկրաինայի հետ։ Այդ մասին գրում է նորվեգական Aftenposten թերթը։
Պետերսոնը նշել է, որ նավթից ու գազից ավելացած եկամուտը հիմնականում ուղղվում է կենսաթոշակային հիմնադրամին, որը հնարավորություն է տալիս աջակցել «երկրի ապագա սերունդներին»։
Լեհաստանի կաբինետի ղեկավարի խոսքով՝ 5 միլիոն բնակչություն ունեցող փոքր պետության՝ Նորվեգիայի նավթից ու գազից շահույթը գերազանցում է 100 միլիարդ եվրոն։ Լեհաստանի վարչապետն ընդգծել է, որ Նորվեգիայի իշխանությունները պետք է «անհապաղ կիսեն» վաստակած միջոցները։
Նորվեգիայի արտգործնախարար Պետերսոնն էլ հակազդել է, ասելով, որ իր երկրի տնտեսությունն ու սպառողները նույնպես տուժում են էլեկտրաէներգիայի և բենզինի գների աճից։ Նա հավելել է, որ երկիրն արդեն զգալի ներդրում է ունեցել Ուկրաինային աջակցելու հարցում և կշարունակի ներդրումներ կատարել: