ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հայտնել է՝ նախահեղափոխական ժամանակահատվածի համեմատ գրանցվել է հարկային եկամուտների 72.5% աճ:
«ՀՀ պետական բյուջեի եկամուտները հունվար-ապրիլ ամիսներին ըստ տարիների.
2018 թ. - 366.3 մլրդ դրամ.
2019 թ. - 466.5 մլրդ դրամ.
2020 թ. - 500.7 մլրդ դրամ.
2021 թ. - 513.0 մլրդ դրամ.
2022 թ. - 631.8 մլրդ դրամ:
Այսպիսով 2022 թ. նախահեղափոխական համադրվող ժամանակահատվածի համեմատ հավաքագրվել է 72,5% կամ 265,5 մլրդ դրամ ավել հարկ և պետական տուրք»,- Ֆեյսբուքի էջում գրել է Պապոյանը: