Եթե չեք կարողացել գնել այսօր երեկոյան կայանալիք Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության տոմս, ժամը 21:00-ին հայացքն ուղղեք դեպի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, երկնքում Ձեզ անակնկալ է սպասվում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ գեղեցիկ շոուն հնարավոր է դիտել նաև հեռուստատեսությամբ: