Խաղաղության հաստատմանն ու ճանապարհների ապաշրջափակմանը կողմ արտահայտվող Հայաստանն այդ գործընթացներին զուգահեռ փորձում է նաև դիվերսիֆիկացնել արդեն եղած հնարավորությունները: Միայն թե ճանապարհաշինական ամենախոշոր ծրագրում բազմաթիվ խնդիրներ են առկա:
Հյուսիս- հարավը դեռ երեք տարի առաջ պետք է շահագործման հանձնված լիներ, այնինչ պարզվեցին ենթադրյալ հանցագործություններ, որոնց վերաբերյալ քրեական գործերը քննվում են:
Ճանապարհի մի մասի համար դեռ ֆինանսավորում չկա, մի մասն էլ՝ հարավայինը, շինարարի փնտրտուքի փուլում է:
Թե երբ կավարտվի Հյուսիս-հարավի շինարարությունը, պարզ չէ, բայց Կառավարությունում վստահ են՝ պատշաճ հսկողության դեպքում հնարավոր չարաշահումները կարելի է բացառել, զուգահեռ, մաս կազմել լոգիստիկ նոր շղթայի, որով նախատեսվում է Հնդկաստանի խոշորագույն նավահանգիստը կապել Եվրոպային:
Հեղինակ՝ Անի Օհանյան