Հայաստանը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության հասնելու հանձնառությունը, միևնույն ժամանակ շեշտում՝ դրա համար անհրաժեշտ է երկու կողմի համաձայնությունը: Արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններից մեկն էր բրյուսելյան հանդիպումների ժամանակ:
Այցելության օրակարգում, սակայն, հիմնականում Հայաստան-Եվրամիություն գործընկերությունն էր, քննարկվել է նաև Արևելյան գործընկերություն ձևաչափի պահպանել-չպահպանելու հարցը: Երևանը նաև աշխատում է Բրյուսելի հետ, որպեսզի կրճատվի Ռուսաստանի դեմ սահմանվող պատժամիջոցների ազդեցությունը մեր տնտեսության վրա: