Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ Մատի Վանհանենը հայտարարել է, որ Հելսինկին չի փոխի երկրի իրավական նորմերը և Թուրքիա չի արտահանձնի անմեղ մարդկանց, հատկապես եթե նրանց կարող են ազատությունից զրկել։
Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանման վերաբերյալ հարցին նա պատասխանել է, որ հարկավոր է պարզել՝ կոնկրետ ինչ ակնկալիքներ ունի Անկարան։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը չի աջակցի Հելսինկիի և Ստոկհոլմի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի դեռ նրանք ահաբեկչական չեն ճանաչել Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և Թուրքիա չեն արտահանձնել մի խումբ քրդերի, որոնք, պաշտոնական Անկարայի կարծիքով, ահաբեկիչներ են։