Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի տարածքում շարունակվում են նոր բնակելի թաղամասի կառուցապատման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:
Թաղամասը բաղկացած կլինի 145 մեկ հարկանի և երկհարկանի բնակելի տներից։ Առաջին փուլում իրականացվում են 90 առանձնատների կառուցման աշխատանքները, որոնցից 60-ը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ։
Ընթացիկ աշխատանքները ներկա պահին տարբեր փուլերում են՝ ըստ առաձնատների, համապատասխանաբար, իրականացվելով հողային, հիմքերի կառուցման, պատերի շարման և ծածկերի կառուցման աշխատանքներ։
Թաղամասի կառուցապատման ֆինանսավորումը կատարվում է ԱՀ կառավարության կողմից։ Կապալառուն «Կապավոր» ՍՊ ընկերությունն է։