Բուդապեշտը չի պաշտպանի Ռուսաստանի դեմ տնտեսապես անընդունելի միջոցները: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Օրբանի խոսքով՝ Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցները նման են «ատոմային ռումբի», քանի որ դրանք հանգեցնում են գների բարձրացման, սովի և սահմաններին մեծ թվով միգրանտների կուտակման:
«Մեզ սպասում է ծանր ձմեռ: Ուկրաինայում ռազմական հակամարտությունը մեզ բարդ դրության մեջ է դնում։ Ձեզ համար, պարո՛ն նախագահ, դժվար է, քանի որ դուք ԵՄ անդամ չեք, իսկ մեզ համար դժվար է, քանի որ մենք ԵՄ անդամ ենք. դժվար է խելացի լինել նման ծանր իրավիճակում»,- ասել է Օրբանը՝ դիմելով Վուչիչին: