Հայաստանի 2021 թ. խորհրդարանական ընտրությունները պատասխանել են հանրապետությունում բողոքի շարժման մասնակիցների բարձրացրած բոլոր հարցերին. տարբեր սցենարների, այդ թվում՝ նոր ընտրությունների անցկացման վերաբերյալ կանխատեսումների համար նախադրյալներ չկան: Այդ մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Հայաստանում 2021 թ. հունիսին անցկացված լիարժեք ժողովրդավարական, ազատ և օրինական խորհրդարանական ընտրությունները տվել են բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք այսօր շրջանառվում են փոքրամասնության բողոքի շարժման կողմից»,- ասել է փոխվարչապետը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ իշխանությունները արտահերթ ընտրություններ կանցկացնե՞ն։