Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի պետական գործիչ Յուրի Լևոնի Ջավադյանի մահվան կապակցությամբ:
«Վարելով տարբեր պատասխանատու պետական պաշտոններ՝ Ջավադյանը շոշափելի ավանդ է ներդրել Երևանի բարեկարգման և քաղաքային տնտեսության զարգացման գործում, հանրապետության մելիորացիայի և ջրային տնտեսության համակարգի կատարելագործման բնագավառում:
Խորհրդային Հայաստանի փորձառու գործիչն իր բեղմնավոր աշխատանքը շարունակեց նորանկախ հանրապետությունում: Նրան բնորոշ էին համեստությունը, արհեստավարժությունը, պատասխանատվությունը, ուշադրությունը մարդկանց հոգսերի հանդեպ:
Խորապես ցավակցում եմ Յուրի Ջավադյանի ընտանիքին, հարազատների և գործընկերներին»,- ասված է նախագահի ցավակցական խոսքում: