G7-ի ներկայացուցիչները կստեղծեն «հացահատիկային» դաշինք՝ կանխելու սննդամթերքի մատակարարման հետ կապված խնդիրները և Ռուսաստանի կողմից ուկրաինական նավահանգիստների շրջափակումը՝ հայտնում է Der Spiegel-ը՝ հղում անելով աղբյուրին։
Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներին սով է սպառնում, քանի որ նրանք կախված են Ուկրաինայից հացահատիկի էժան արտահանումից՝ նշում է թերթը։
Դաշինքի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Սվենյա Շուլցեին և Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մալպասին։
Հրատարակության համաձայն՝ Ռուսաստանն արգելափակում է ցորենի առաքումներն ուկրաինական նավահանգիստներից, հացահատիկը չեն կարողանում անցկացնել սահմանից: Իրավիճակը սրում է նաև Հնդկաստանի կողմից ցորենի արտահանման արգելքը։ Հացահատիկի գները ռեկորդային բարձրացել են:
Ներկա դրությամբ Ուկրաինան ունի 12 մլն տոննա պարենամթերք, հացահատիկ, արևածաղկի ձեթ։ Այդ առաքումները անհրաժեշտ են ինչպես Ուկրաինայի տնտեսությանը, այնպես էլ Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում սովը կանխելու համար։