Նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է Լիտվայի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Էգիդիուս Գիեդրայտիսի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Քննարկվել են երկու երկրներում պարենային արտադրանքի ինքնաբավության բարձրացմանը, արտահանման և ներմուծման գործընթացների արդյունավետ կազմակերպմանը, մրցունակության բարձրացմանը, արտահանման դիվերսիֆիկացմանն ու նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում համագործակցության հեռանկարներին»,- նշված է գրառման մեջ։