Ընդդիմադիր «Դիմադրության» շարժումն այսօր առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները:
Ֆրանսիայի հրապարակից երթով հասել են Բաղրամյան փողոց՝ նախագահական նստավայրի մոտ, որտեղ այդ պահին տեղի էր ունենում պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի նախագահի դիմավորման արարողությունը:
Այնուհետև ցուցարարները երթով շարժվել են Հանրապետության հրապարակ՝ «Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ էլ ընթանում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով համաժողով: