Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Կիև այցից հրաժարվելը «սխալ ազդանշան» և հաստատում է, որ նա չի ցանկանում ծանր սպառազինություն մատակարարել Ուկրաինային՝ ասել է Գերմանիայում այդ երկրի դեսպան Անդրեյ Մելնիկը Redaktionsnetzwerk Deutschland-ի հետ հարցազրույցում։
Շոլցի՝ Ուկրաինա այցելելուց հրաժարվելը նա կապել է Կիևին ծանր սպառազինություն չմատակարարելու ցանկության հետ։ «Հավանաբար սա է կանցլերի՝ Ուկրաինա չգնալու իրական պատճառներից մեկը, քանի որ նա կարծես թե պատրաստ չէ վերջապես կյանքի կոչել ծանր սպառազինությունների մատակարարման պատմական որոշումը, թեև արդեն երեք շաբաթ է՝ պատրաստ է Գերմանիայի խորհրդարանի որոշումը»,- ասել է Մելնիկը՝ հավելելով, որ Կիևում «տպավորություն է ստեղծվում, որ կանցլերը չի ցանկանում դա անել»։
Նրա խոսքով՝ բազմաթիվ ծանր զինատեսակներ, այդ թվում՝ ինքնագնաց հաուբիցներ, հակաօդային զենքեր, Leopard 1 տանկեր և Marder հետևակի մարտական մեքենաներ, արդեն շահագործումից դուրս են, և դրանք կարող են հանձնել Կիև՝ «առանց Գերմանիայի պաշտպանական կարողությունները վտանգելու»։
«Բեռլինը փորձում է ժամանակ շահել: Դա հրադադարի սպասելու տպավորություն է թողնում»,- հավելել է դեսպանը։
Մելնիկը նաև համոզված է, որ Ուկրաինան կարող է դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ իր տարածքում ռազմական գործողությունների ավարտից «անմիջապես հետո»: