Ամերիկայի համար մտահոգ վետերանները քննադատել են Ուկրաինայի ռեկորդային՝ 40 միլիարդ դոլար արժողությամբ օգնության փաթեթը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։
«Վաշինգտոնի շտապողականությունն արջի ծառայություն է մատուցում ինչպես ամերիկացիներին, այնպես էլ ուկրաինացիներին՝ վտանգելով երկարացնել պատերազմը և ուժեղացնել լարվածությունը»,- ասել են ամերիկացի վետերանները:
Հինգշաբթի ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային և նրա դաշնակիցներին տրամադրվող մոտ 40 միլիարդ դոլարի օգնությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ օրինագծի արագ ընդունմանը խոչընդոտել է Կենտուկի նահանգից հանրապետական սենատոր Ռենդ Փոլին։
Այժմ փաստաթուղթը ստորագրելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ ռազմական օգնության փաթեթով Ուկրաինային կտրամադրվի լրացուցիչ հրետանի, ռադիոտեղորոշիչ և այլ սարքավորումներ: «Այդ զինատեսակներն «ուղղվելու են անմիջապես առաջնագիծ»,- ասել է Բայդենը։