Եկել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար կարևոր հնարավորության հույսերի ժամանակը: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Անկախության օրվա առթիվ հղած ուղերձում:
Բայդենը նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ են աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական շփումների ակտիվացմանը, տնտեսական, տրանսպորտային, ինչպես նաև մարդկանց միջև կապերի հարթմանը, ինչը կհանգեցնի Կովկասյան ու Տրանսկասպյան տարածաշրջանների բարգավաճմանը: