Գերմանիան պատրաստ է փոխհատուցել Եվրախորհրդի կորուստները կազմակերպությունից Ռուսաստանի դուրս գալու պատճառով և կվճարի լրացուցիչ անդամավճարներ՝ տասը միլիոն եվրոյի չափով։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Չբավարարող անդամավճարները պետք է փոխհատուցվեն, դա չպետք է վնասի Եվրոպայի խորհրդի աշխատանքին: Եվրախորհուրդն ավելի քան երբևէ անհրաժեշտ է»,- ասել է նախարարը։
Բերբոքն ընդգծել է, որ դաշնային կառավարությունն արդեն որոշում է կայացրել հավելյալ վճարումների մասին, որպեսզի «մյուս անդամ երկրների հետ փոխհատուցում տրամադրեն և ուժեղացնեն Եվրոպայի խորհուրդը»։
Մարտի 16-ին Ռուսաստանը պաշտոնապես հեռացվեց Եվրախորհրդից։ Համապատասխան որոշումն ընդունվել է կազմակերպության նախարարների կոմիտեի անանուն քվեարկությամբ։